ԱՀ նախագահն ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների պատասխանատուների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների պատասխանատուների: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են հանրային հնչեղություն ունեցող տարբեր խնդիրներ:

Երկրի ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին՝ ընդգծելով ոչ կառավարական կառույցների հետ շարունակական համագործակցության կարևորությունը իշխանություն-հասարակություն կապի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև Հանրապետության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործում: