2022-08-24 15:23
Լրատվական գործակալություններ
Ռուս խաղաղապահներն ապամոնտաժում են Լաչինի միջանցքի անցակետերը
Ռուս խաղաղապահները ապամոնտաժում են Լաչինի միջանցքում տեղադրված իրենց անցակետերը, շինությունները, որտեղ ապրում էին ռուս զինծառայողները և պատրաստվում են վերատեղաբաշխման։ Այս մասին գրում է АПА-ն՝ հրապարակելով նաև տեսանյութ։
Խաղաղապահները տեղափոխվում են Լաչինի շրջակայքում Ադրբեջանի կողմից կառուցված նոր ճանապարհ, որտեղ շարունակելու են ծառայել։
Սպասվում է, որ օգոստոսի 25-ին Լաչին քաղաքը, ինչպես նաև Աղավնո և Սուս գյուղերը կանցնեն Բաքվի վերահսկողության տակ:
Ադրբեջանական լրատվամիջոցները հատուկ շեշտում են, որ նոր ճանապարհի վրա ռուս խաղաղապահները գործելու ժամանակավորապես։
«Փաստինֆո»