Սիրիայի հյուսիսում թուրքական ԱԹՍ-ի հարվածից երեք մարդ է զոհվել

Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ նահանգի Թել Ռիֆադ քաղաքին թուրքական մարտական անօդաչու սարքի հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Վիրավորների մեջ կանայք և երեխաներ կան։ Տեղեկությունը հայտնում է քրդական ANHA գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարվածի հետևանքով վեց վիրավոր կա։

Նշվում է, որ վիրավորները տեղափոխվել են Ֆաֆին շրջանի հիվանդանոց։

Գործակալության տվյալներով՝ տուժածների թվում 13-ամյա երեխա և21-ամյա աղջիկ կա։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում։

Դամասկոսը բազմիցս հայտարարել է, որ անօրինական է համարում թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում, և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։

Sputnik Արմենիա