Տոկաևը Բաքվում շնորհավորել է Ադրբեջանի նախագահին՝ Հայաստանի նկատմամբ հաղթանակի կապակցությամբ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Բաքու կատարած այցի ընթացքում չափազանց կասկածելի հայտարարություններ է արել։
Այսօր Տոկաևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է հանձնել «Ալթին Կիրան»՝ «Ոսկե արծիվ» բարձրագույն շքանշանը, փոխանցում է ԱՊԱ-ն։
Ղազախստանի նախագահն ասել է. «Այսօր մեծ հաճույքով պաշտոնական այցով գտնվում եմ ձեր երկրում։ Սահմանափակ թվով շատ արդյունավետ հանդիպում ունեցանք։ Իմ այցի ծրագրում ներառված է նաև Ձեզ Ղազախստանի Հանրապետության բարձրագույն «Ալթին Կիրան»՝ «Ոսկե արծիվ» շքանշանով պարգևատրելու արարողությունը։ Ղազախստանում ձեզ ճանաչում են, պատվում և հարգում են՝ որպես ականավոր պետական գործիչ, մարդ, ով Ադրբեջանին տարավ դեպի պատմական Հաղթանակ և տարածքային ամբողջականության վերականգնում` Անվտանգության խորհրդի բանաձևերին լիովին համապատասխան»:
Թեև Տոկաևի հայտարարության՝ ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացրած տարբերակում Հայաստանն ուղիղ կերպով չի հիշատակվում, սակայն ակնհայտ է, որ խոսքը 44-օրյա պատերազմի մասին է։ ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակցի նախագահի նման հայտարարությունը չափազանց երկիմաստ է թվում և որոշակի մտորումների է առիթ է տալիս։
News.am