ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր ամերիկացի համանախագահ ունի

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ֆիլիպ Ռիքերին նշանակել է Կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հայտնում է ԱՄՆ պետդեպի մամուլի ծառայությունը։

Պետդեպարտամենտը նաև հաստատել է, որ պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում:

Նշվում է, որ համանախագահ Ռիքերը փոխգործակցելու է գործընկերների հետ, ինչպիսիք են Եվրոպական Միությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերի շրջանակում նպաստելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը:

Նշենք, որ մինչ այս ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն էր Էնդրյու Շոֆերը։

Sputnik Արմենիա