2022-08-25 15:31
Լրատվական գործակալություններ
«Խաղաղության դարաշրջան»՝ ադրբեջանական ձևով. Լաչինում կտեղադրվի հայերին «վախեցնող» հուշարձան
Այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Բերձորում (Լաչին) օպերատիվ կերպով հուշարձան կտեղադրվի, որը կոչված է «վախեցնելու» հայերին։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, «Երկաթե բռունցք» հուշարձանը հասցվել է քաղաք։ Այն կտեղադրվի քաղաքի կենտրոնում։
«Երկաթե բռունցքն» Ադրբեջանում գլխավոր գործողություններից մեկն էր Հայաստանի և Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ 44-օրյա պատերազմում։
Ձևականորեն Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ հաշտվելու նախաձեռնությանը, իսկ իրականում շարունակում է սադրանքներն ու ագրեսիվ գործողությունները։
News.am