2022-08-26 08:24
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Պայմանագրային զինծառայողը կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով ստացել է այրվածքներ
Օգոստոսի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ն, մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով, ստացել է այրվածքներ:
Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: