2022-08-26 08:25
Լրատվական գործակալություններ
Քրիստինա Ագիլերան հանդես կգա մենահամերգով Երևանում
Աշխարհահռչակ երգչուհի Քրիստինա Ագիլերան հանդես կգա մենահամերգով Երևանում Haya փառատոնի շրջանակում, հաղորդում են կազմակերպիչները:
Վեցակի «Գրեմմի» մրցանակակիր, աշխարհահռչակ փոփ-աստղ Քրիստինա Ագիլերան հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով հոկտեմբերի 22-ին «Հրազդան» մարզադաշտում։
Կազմակերպիչները խոստանում են շլացուցիչ շոու ծրագիր, անփոխարինելի էմոցիաներ և անմոռանալի հիշողություններ
Տոմսերի վաճառքը կմեկնարկի օգոստոսի 29-ին ժամը 12:00-ին:
Newsarmenia.am