2022-08-26 11:53
Լրատվական գործակալություններ
Նարեկ Մանթաշյանը կմնա ազատության մեջ
Ակտիվիստ Նարեկ Մանթաշյանը գրում է.
«Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, Դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ մերժեց դատախազության բողոքը՝ իմ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Սա նշանակում է, որ Առաջին ատյանի կայացրած որոշումը մնում է ուժի մեջ և ես կշարունակեմ 20 միլիոն ՀՀ դրամ գրավով մնալ ազատության մեջ»։
Panorama.am