2022-08-26 11:54
Լրատվական գործակալություններ
Կառավարությունը գումար է հատկացրել Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհի կառուցման համար
ՀՀ կառավարությունը 8.5 մլրդ դրամ է հատկացրել Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի կառուցման համար։
Որոշումն ընդունվել է երեկ` օգոստոսի 25-ին, գրավոր քվեարկության տարբերակով։
Կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծի համաձայն` վերը նշված գումարից 5 551 808 100 000 դրամը կուղղվի շինարարական աշխատանքներին, 54 052 443-ը` տեխնիկական հսկողությանը, 33 983 547-ը` հեղինակային հսկողությանը։
Նախագիծը մշակել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Sputnik Արմենիա