Սուրեն Սարգսյան․ Առաջիկայում սպասվում է մի շատ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի այց Հայաստան

Առաջիկայում սպասվում է մի շատ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի այց Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Անունը դեռևս չեմ կարող հնչեցնել, սակայն կարող եմ ասել, որ նախաձեռնությունն ու օրակարգն իրենցն է: Թեմային առաջիկայում կանդրադառնամ, կխոսեմ նաև այցի օրակարգի մասին, երբ այցը վերջնականապես հաստատվի և որևէ խանգարող հանգամանք չլինի (այդ թվում ամերիկյան ներքաղաքական դաշտում)»։

Aysor.am