Էդգար Ղազարյան․ Պատրաստ եմ անվճար դասախոսություններ կարդալ
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը պատրաստակամություն է հայտնել անվչար դասախոսություններ կարդալ ՀՊՏՀ ուսանողների և մագիստրանտների համար։
«2022-2023 թվականների ուսումնական տարվա ընթացքում պատրաստ եմ անվճար դասախոսություններ կարդալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների և մագիստրանտների համար։ Դասախոսությունների ձևաչափը կորոշենք հետո։ Այս ընթացքում բազմաթիվ մարդիկ են դիմել ինձ` համարժեք աշխատանքի առաջարկներով, իսկ սփյուռքից մեր ազնիվ հայրենակիցներից մեկն ինձ խնդրել է ընդունել ՀՊՏՀ-ից զրկվածս աշխատավարձի երկու տարվա գումարի փոխհատուցում, ինչը շնորհակալություն հայտնելով, մերժել եմ։ Մեզ ցավացնելով հզորացնում են, անարդարություններով` ստիպում են առավել համառ գտնվել արդարության համար մեր պայքարում, որից նաև իրենք կօգտվեն»,- գրել է Էդգար Ղազարյանը՝ սոցցանցում։
Հիշեցնենք՝ նախօրեին նա հայտարարել էր, որ ՀՊՏՀ ղեկավարությունը որոշել է աշխատանքից ազատել իրեն։
Aysor.am