Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ «ՔԱ´ՅԼ ԱՐԱ, ՄԵՐԺԻ´Ր ՍԵՐԺԻՆ» ԼՈԶՈՒՆԳԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ ԲԵՐՁՈՐ, ԱՂԱՎՆՈ, ՍՈՒՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄՆ ԷՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

«Քա´յլ արա, մերժի´ր Սերժին» ադրբեջանա-թուրքական լոզունգի հերթական հետևանքը Բերձոր, Աղավնո, Սուս բնակավայրերի ու հարակից տարածքների հանձնումն էր Ադրբեջանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Артак ЗАКАРЯН: ПОСЛЕДСТВИЕМ ЛОЗУНГА «СДЕЛАЙ ШАГ, ОТВЕРГНИ СЕРЖА» СТАЛА ПЕРЕДАЧА АЗЕРБАЙДЖАНУ БЕРДЗОРА, АХАВНО, СУСА

«Գիտեմ, որ շատերին դուր չի գալու այս գրառումը, բայց փաստերն ավելի դաժան են, որի պաագայում նախորդ իշխանությունների գործած ու չգործած բոլոր սխալները մեջբերողներին մնում է միայն կարեկցել` անուղղելի տգիտության համար:

Խելացի ժողովուրդները, սխալների համար հեռացնում են իշխանություններին` նրանց փոխարինելով ավելի պրոֆեսիոնալ, ավելի բանիմաց, ավելի փորձառու և ավելի պատասխանատու քաղաքական ուժերով: Ի սկզբանե հայերի մեծամասնությունը շատ լավ տեսնում ու հասկանում էր, որ պրոֆեսիոնալներին փոխարինել են դավաճաններն ու դիլետանտները: Բայց անտարբերությունը, անձնական նեղ խնդիրները, նախանձն ու չուզողությունը շատերին ստիպում էր պաշտպանել թուրքերի թավշյա դրածոներին և չընդունել, որ հեռացված «նախկին» իշխանությունները ազգային-պետական հարցերում ճիշտ էին:

Հայաստանում խոշոր եղջերավոր ու մանր կճղակավոր կենդանիները միայն չեն գիտակցել, թե ինչպիսի ողբերգություն է տեղի ունեցել 2018թ. ապրիլ-մայիսից սկսած և շարունակում են նիկոլին պաշտպանել»,- գրել է նա:

News.am