Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի հեռախոսազրույց կունենան երկու երկրների միջև բարեկամության պայմանագրի 25-ամյակի կապակցությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. 25 տարի առաջ մեր երկրների միջև բարեկամության պայմանագիր ստորագրվեց, և այսօր՝ օրվա երկրորդ կեսի սկզբին, նախագահ Պուտինն այս կապակցությամբ հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ հոբելյանական օրվան նվիրված զրույցը նաև «առկա հարցերի ընթացքը քննարկելու լավ հնարավորություն կդառնա»։

News.am