Չավուշօղլու․ Միգուցե մենք ավելի շատ ենք աջակցում Ուկրաինային, քան ՆԱՏՕ-ի շատ դաշնակիցներ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան գուցե ավելի շատ է աջակցում Կիևին, քան ՆԱՏՕ-ի շատ դաշնակիցներ։

«Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Միգուցե մենք ավելի շատ ենք աջակցում Ուկրաինային, քան ՆԱՏՕ-ի շատ դաշնակիցներ։ Բայց մենք երկխոսության մեջ ենք նաև Ռուսաստանի հետ, և այդ երկխոսությունը տալիս է իր պտուղները։ Ուստի մենք արդեն երկու անգամ կազմակերպել ենք նրանց հանդիպումը, և այդ հացահատիկային համաձայնագիրն աշխատեց»,- Star թերթը մեջբերում է խոսքերը։

Նրա խոսքով՝ Թուրքիան Ստամբուլում կազմակերպեց ռուսական կողմի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարի հանդիպումը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ հաստատված երկխոսության շնորհիվ, փորձագետները կայցելեն Զապորոժիեի ԱԷԿ (ԶԱԷԿ):

«Փորձագետները կրկին գնում են տարածաշրջան։ Միաժամանակ մենք փորձում ենք այստեղ անվտանգության երաշխիքներ ապահովել»,- ընդգծել է նա։

ԶԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդարի մոտ։ Սա Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է բլոկների քանակով և տեղադրված հզորությամբ։ Մարտից այն գտնվում է ռուս զինվորականների պաշտպանության ներքո։

News.am