Ֆրանսիան և Գերմանիան հանդես են եկել ռուսաստանցիներին վիզայի տրամադրումն արգելելու դեմ
Գերմանիայի և Ֆրանսիայի իշխանությունները հանդես են եկել ռուսաստանցիներին շենգեն վիզայի տրամադրումն արգելելու դեմ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով գերմանական DPA լրատվական գործակալությանը։
Գործակալության տրամադրության տակ մի փաստաթուղթ է հայտնվել, որը եվրոպական երկու երկրների անունից ուղղված է ԵՄ–ի մյուս պետություններին։
Նշվում է, որ Փարիզն ու Բեռլինը կոչ են արել միության մասնակիցներին մտածել որպես ազդեցության կարևոր լծակ վիզաների կիրառման խելամիտ ձևերի մասին։ Մասնավորապես, առաջարկվում է ՌԴ քաղաքացիներին մանրակրկիտ ստուգել անվտանգության հավանական սպառնալիքների տեսանկյունից։
Պետությունները հորդորել են պահպանել իրավական հիմքը, որը թույլ է տալիս ստեղծագործող մասնագիտությունների տեր մարդկանց, ուսանողներին, գիտնականներին և տարբեր ոլորտների պրոֆեսիոնալների մուտք գործել ԵՄ՝ անկախ քաղաքական դրդապատճառներով հետապնդվելու սպառնալիքի առկայության։
Sputnik Արմենիա