«Իրավունք». ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔԸ «ԾՌԵՐԸ» ՄԻ ԱՄՍՈՎ «ԲՐՈՆՅԱ» ԵՆ ԱՐԵԼ

«Իրավունք» թերթը գրում է. «Սասնա ծռերի» ԱԺԲ-ն Երևանի քաղաքապետարանին իրազեկել է, որ օգոստոսի վերջից մինչև սեպտեմբերի 24-ը նախատեսում են Մատենադարանին հարող տարածքում ամենօրյա ռեժիմով հավաքներ անցկացնել: Ընդ որում՝ դրանք ուղեկցվելու են նաև երթերի անցկացմամբ:

«Իրավունքին» հայտնի դարձավ նաև, որ Մատենադարանին հարող տարածքում նախատեսվող հավաքների ընթացքում ԱԺԲ-ականները մտադիր են եղել վրաններ տեղադրել, ինչը մերժվել է քաղաքապետարանի կողմից»:

News.am