2022-08-30 15:22
Լրատվական գործակալություններ
Այրվածքներ ստացած զինծառայողի վիճակում դրական տեղաշարժ է արձանագրվել
Օգոստոսի 25-ին մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ի (վիճակը գնահատվում էր ծանր) առողջական վիճակում, բժիշկների գործադրած ջանքերի շնորհիվ, արձանագրվել է դրական տեղաշարժ:
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Facebook–յան իր էջում։
«Զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից, տեղափոխվել է այրվածքաբանական բաժանմունք՝ բուժումը շարունակելու նպատակով», – նշել է Թորոսյանը։
Newsarmenia.am