2022-08-30 15:26
Լրատվական գործակալություններ
Շառլ Միշելը պլանավորում է հեռախոսազրույցներ ունենալ Փաշինյանի և Ալիևի հետ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ընդառաջ հեռախոսազրույցներ է պլանավորում նրանց հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։
«Այսօր նախապատրաստական հեռախոսազրույցներ եմ պլանավորում՝ վաղը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև կայանալիք արդեն չորրորդ հանդիպմանն ընդառաջ»,- հայտնել է նա։