2022-08-30 16:42
Լրատվական գործակալություններ
Միքայել Արզումանյանին մեղադրանք առաջադրվեց
NEWS.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել։
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է։
Այդ առնչությամբ Politik.am-ը հայտնել էր, որ Արզումանյանը բերման է ենթարկվել Արցախից Երևան գալու ճանապարհին։