Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ՈՐՈՇՆԵՐԻ ՄՈՏ ԿՐԿԻՆ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՏԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՂԱՐԿԵԼ «ՍԱՂ ՍԵՐԺՆԱ ՄԵՂԱՎՈՐ» ՆՈՊԱՆԵՐՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերջին շրջանում որոշ շրջանակների մոտ կրկին գայթակղություն է առաջացել սեփական տկարությունը, անառողջ ամբիցիաները և քաղաքական ինֆանտիլիզմը քողարկել «Սաղ Սերժնա մեղավոր» պարբերական նոպաներով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

 


Նա նաև հավելել է. «Դաշտում առկա մեկ այլ սխալ տեսակետ էլ կա, որ պնդում է, թե «Սաղ ժողովուրդն է մեղավոր»։

Սերժ Սարգսյանի համագումարյան ելույթի այս հատվածը լավագույն խոստովանությունն ու պատասխանն է այդ երկու վնասակար մտավարժանքներին, որոնք շեղում են մեզ բոլորիս հիմնական մեղավորից, ով առիթից օգտվելով, շարունակում է Հայկական պետության ապամոնտաժման իր սև գործը։

Մի մոռացեք նրան, հիմնական մեղավորին»։

Արմեն Աշոտյան, ֆեյսբուքյան էջ