ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ

Տավուշում անտառ հատել են, հատում են ու կհատեն

Օրերս Իջևանից (Տավուշի մարզ) հաղորդագրություն ստացվեց, որ հարազատ Ենոքավանի մոտակայքում զբոսախնջույքի ժամանակ Փաշինյանը լսել է բենզասղոցի աղմուկը, գնացել ձայնի ուղղությամբ և դուրս եկել ապօրինի անտառահատողների վրա: Արդյունքում առանց մեծ աղմուկի լուծարվել է ապօրինի ծառահատումները կանխելու նպատակով հսկողություն իրականացնելու կոչված ոստիկանակետը։

Այս իրադարձությունը շատերին հիշեցրեց 2019թ. հուլիսը, իսկ ավելի ճիշտ՝ Իջևանում ապօրինի անտառահատման մասնակիցների ձերբակալության ոստիկանական գործողությունը։ ՆԳԺԿ-ի ոգով գործողությունը, ինչպես ավելի ուշ պարզվեց, ուղեկցվել էր Փաշինյանի պահանջով, թե «ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»։ Իջևանում առ այսօր հիշում են ընդհարումը տեղի բնակիչների և ոստիկանության միջև, արդյունքում 12 ոստիկաններ և ակցիայի 2 մասնակիցներ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան։ Վրեժ լուծելով այն բանի համար, որ անտառ հատելիս բռնված իր համերկրացիները դիմադրություն են ցուցաբերել իշխանություններին, Փաշինյանն այն ժամանակ հրամայել էր ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանին «արյան գետեր» ապահովել Իջևանում։ Այդ մասին պաշտոնաթողությունից հետո նույն տարվա աշնանը հաղորդեց ինքը՝ Վանեցյանը։

Այն ժամանակ ոստիկանապետը Վալերի Օսիպյանն էր, միայն այդ պատճառով հաջողվեց խուսափել մարդկային զոհերից։ 2019-ի ամռանը ռեժիմի պարագլուխը մոլեգնում էր անասելի կատաղությամբ: Գիշերը ոստիկանները ներխուժեցին կասկածյալների տներ, ներքնազգեստով տղամարդկանց քարշ տվեցին ոստիկանական մեքենաներ և տարան անհայտ ուղղությամբ։ Հաջորդ օրվա առավոտյան ձերբակալվածների կանայք տեսախցիկների առջև պատմում էին, որ երեխաները այն աստիճան են վախեցել գիշերային ներխուժումից, որ արդեն ժամեր շարունակ չեն խոսում, միայն լաց են լինում:

Ինչո՞ւ Փաշինյանը 3 տարի առաջ որոշեց ուժի աննախադեպ ցուցադրության դիմել։ Հավանաբար ցանկանում էր վախ հարուցել, ուզում էր, որ մարդիկ մտածեին. «Եթե նա այդպես վարվեց իր համերկրացիների հետ, ապա ի՛նչ կանեն մեզ հետ»։ Ինչևէ, Տավուշում հատել են անտառը 2019-ին, հատում են այսօր և կհատեն վաղը։ Սևանում ձուկ բռնել են և կշարունակեն բռնել տարվա ցանկացած եղանակի, քանի դեռ իշխանությունը արժանապատիվ վաստակով չի ապահովել մարդկանց, որոնք պետք է ինչ-որ կերպ կերակրեն իրենց երեխաներին։ Եթե Փաշինյանը կատարեր Գավառում 600 աշխատատեղով գործարան կառուցելու իր խոստումը, ապա Սևանում որսագողերի թիվն էապես կնվազեր

Վարչապետի ընտանիքն ամսական 88 հազար դոլար է նստում հարկատուների վրա

«Անկախություն» շարժման առաջնորդ Էդգար Ղազարյանն օգոստոսի 23-ին հանրահավաքի ամբիոնից հայտարարեց, որ վարչապետի ընտանիքի ծախսերը ամսական 88 հազար դոլար են նստում հայ հարկատուների վրա՝ 6 մարդու և 5 շան հաշվարկով: Պատկերացնում եք, թե քանի տուն կարելի էր կառուցել այդ գումարով հադրութցի փախստականների համար, քանի դիրք կահավորել. չէ՞ որ զինվորները վրաններում առ այսօր քնում են բաց գետնին։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ ՀՀ բնակչության ավելի քան 47%-ը աղքատ է, ընդ որում առանձին մարզերում, օրինակ՝ Շիրակում, այդ ցուցանիշը կազմում է գրեթե 60%։

Այդպիսին է այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ ապօրինի անտառահատումների վերահսկման խնդիրը չեն կարողանում հաղթահարել ոստիկանությունն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը: Ասենք, վարչապետի խնամին ու նրա եղբայրը՝ պատգամավոր Վահե Ղալումյանը, այնքան են տարված անձնական հարստացմամբ, որ անտառների պահպանությամբ զբաղվելու ժամանակ չունեն։ Եղբայրների անասելի հարստության մասին Տավուշի մարզում արդեն լեգենդներ են շրջում, ամենից շատ խոսում են նրանց պատկանող ռեստորանի մասին, որը ահռելի եկամուտ է բերում։

Ոստիկանական կետի լուծարման հետ կապված միջադեպը ևս մեկ վկայություն է այն բանի, որ Փաշինյանի հրամանները չեն կատարվում բոլոր մակարդակներում։ Ենթակաները անտեսում են նրա հանձնարարությունները կամ կատարում դրանք դժկամությամբ։ Ասվածը վերաբերում է ոչ միայն ապօրինի անտառահատումներին։ Նույնիսկ աղի ավելորդ օգտագործումից խուսափելու համար հանրային սննդի օբյեկտների սեղաններից աղամանները վերցնելու տարրական կարգադրությունն է անտեսվում, թեև թվում էր՝ դրանից էլ հեշտ բա՞ն։

Ռեստորաններում սեղաններին առաջվա պես դրված են աղամանները, իսկ երբ այցելուները ծիծաղելով հարցնում են, թե ինչու չի կատարվում կառավարության որոշումը, նրանց պատասխանում են, թե աղը մնացել է նախորդ հաճախորդից, քանի որ չի արգելվում աղ մատուցել այցելուների պահանջով...

Քանի որ շոշափեցինք Իջևանի թեման, հիշենք «Քայլող մարդը» անվանումով բազմաչարչար արձանի ճակատագիրը։ Ինչպես արդեն հաղորդվել է ավելի վաղ, արձանը երկու անգամ այլանդակել են։ Դրա հեղինակ Արմեն Դավթյանը պետպատվերով երկու անգամ վերականգնել է այն։ Երրորդ (անհաջող) ոտնձգությունից հետո արձանը տեղափոխել են Ասլանյան փողոցում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու բակ, որտեղ այն դրված է առ այսօր։ Եկեղեցու բակում արձանի դեմ ոչ ոք ոտնձգություն չի կատարել, հիմա այն հեռու է կողմնակի աչքից։

Տեղացիները հաճույքով կպատմեն ձեզ, որ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախկին դեկանի՝ նույնպես ծնունդով իջևանցի Գառնիկ Անանյանի կիսանդրին վաղուց արդեն տեղադրված է տեղի դպրոցներից մեկի բակում։ Նրա դեմ ոչ ոք երբեք ոտնձգություն չի կատարել, թեև տարօրինակ է, որ այդ կիսանդրին դեռևս չեն հանել. չէ՞ որ Անանյանը հենց այն դեկանն է, որը ժամանակին զրկել է Փաշինյանին բարձրագույն կրթության դիպլոմից