Ալեքսանդր ԿՈՉՈՒԲԱԵՎ․ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԹՈՂՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ հետապնդվում են քաղաքական դրդապատճառներով, մասնավորապես, խոսքը իշխանությունների գործողությունների դեմ բողոքի ակցիաներին մասնակցող քաղաքացիների մասին է, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Հայաստանում հետապնդման քաղաքականությունը, նրա գնահատմամբ, գտնվում է վտանգավոր բարձր մակարդակի վրա։
«Իշխանությունները ցույց են տալիս, որ խոսքի ազատության և հավաքների ազատության նկատմամբ հենց այդպիսի վերաբերմունք են ցուցաբերելու»,- նշեց Կոչուբաևը։
Նա հիշեցրեց, որ բազմաթիվ անկախ կամ ընդդիմադիր լրատվամիջոցներ նույնպես հետապնդման են ենթարկվում։
«Հայաստանի ԱԱԽ-ին հանձնարարվել է զբաղվել Բարձրագույն դատական խորհուրդը իրավաբան-գիտնականներով լրացնելով։ Սա խոսում է այն մասին, որ ռեժիմը ձգտում է տոտալ վերահսկողություն սահմանել դատական համակարգի վրա։ Ընդհանրապես, եթե ինչ-որ բան հակասում է իշխանությունների շահերին, ապա նորմալ դատական գործընթացն անհնար է։ Ազատ դատական համակարգի վերջնական ոչնչացմանը խանգարումում են շուրջ 20 դատավորներ ողջ երկրում»,- հավելեց փաստաբանը։
Նրա համոզմամբ, Հայաստանը բռնապետության ճանապարհին է։ «Եվ այս ամենը տեղի է ունենում հավաքական Արևմուտքի թողտվությամբ»,- եզրափակեց Կոչուբաևը: