2022-08-31 09:11
Լրատվական գործակալություններ
Ստեփանակերտ-Գորիս երթևեկությունը նոր ճանապարհով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գործարկվել է Ստեփանակերտ-Գորիս երթևեկությունը նոր ճանապարհով: Այս մասին ռեպորտաժ է պատրաստել Արցախի հանրային հեռուստաընկերությունը:
Արցախի հանրապետությունից դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ երթևեկությունը Բերձորով դադարեցված է:
Ժամը 20-ից երթևեկությունն իրականացվում է նոր ճանապարհով:
Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից, անցնում Հին շեն և Մեծ շեն գյուղերով, Հագարի գետի կամրջից՝ 4 ամբողջ 7 տասնորդական կիլոմետրանոց ժամանակավոր ճանապարհով միանում՝ Աղավնո-Գորիս մայրուղուն:
Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել և հսկում են երթևեկության անվտանգությունը:
News.am