ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ Թուրքիայի հետ շփումների մասին լուրերին

ՌԴ ԱԳՆ-ն տեղեկություն չունի «Զանգեզուրոյի միջանցքի» բացման շուրջ Թուրքիայի առևտրի նախարարության ղեկավարության՝ Մոսկվայի հետ շփումների մասին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռուսաստանը շարունակում է «էական» աշխատանքը Բաքվի և Երևանի հետ՝ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերը ապաշրջափակելու համար՝ մասնագիտացված եռակողմ աշխատանքային խմբի միջոցով, որը համանախագահում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները՝ ընդգծել է Զախարովան։

Նրա խոսքով՝ աշխատանքային խմբի շրջանակներում անհրաժեշտ է համաձայնեցնել «փաթեթային լուծում կոնկրետ երթուղիների վերաբերյալ, որը հիմնված կլինի Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության հարգման սկզբունքի վրա և կաշխատի Հարավային Կովկասի անվտանգության և տնտեսական բարօրության համար։

Ավելի վաղ Թուրքիայի առևտրի փոխնախարար, մաքսային վարչության պետ Ռեզու Թունա Թուրագայն ասել էր, որ Թուրքիան և Ռուսաստանը բարձր մակարդակով բանակցում են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ։

Armenia Today