Արսեն ԲԱԲԱՅԱՆ․ ՔԿ-Ն ՊԲ ՆԱԽԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒՑ «ԲԱՑԱՀԱՅՏԵԼ» Է, ՈՐ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՇՈՒՇԻՆ ԱՐԴԵՆ ԳՐԱՎՎԱԾ ԷՐ

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է

«Նրանք չեն էլ նկատում, թե ինչպես են, ամեն «բացահայտման» մասին պաշտոնական հաղորդագրություններ հրապարակելով, բացահայտում հենց իրենց կողմից կատարված հանցանքները:

Մեկ օրինակ. Քննչական կոմիտեն ՊԲ նախկին հրամանատարին ձերբակալելուց «բացահայտել» է, որ նոյեմբերի 7-ին Շուշին արդեն գրավված է եղել թշնամու կողմից: Իսկ հիմա հիշեք, թե Արցախի նախագահի հայտնի հրապարկված հեռախոսային խոսակցությունը որ օրն էր և նա ինչ էր ասում, ավելի ճիշտ՝ ինչ էր խնդրել Նիկոլ Փաշինյանին ու մերժվել: Սրան համադրեք Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 8-ին արված ֆեյսբուքյան հայտարարությունը՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»: Իրականում ամեն բան հստակ է և բացահայտված:

Այս իշխանության հեռացումից հետո նոր և օբկյեկտիվ պայմաններում առանձնապես ոչ լայնածավ քննչական գործողություններով կհիմնավորվի բոլոր դրվագներն ու դրանցում մեղավոր անձանց շրջանակը: Ամբողջ ապացուցողական բազան հանրայնացված է, կմնա ընդամենը դրանք համակարգված արձանագրելը»:

Aysor.am