Պեսկով․ Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը չի խանգարում Մոսկվային և Անկարային փոխգործակցել

Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը չի խանգարում Մոսկվային և Անկարային փոխգործակցել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Անկարան հենց սկզբից ասել է մեզ հետ այս հարցում իր անհամաձայնության մասին։ Սակայն Ղրիմը Ռուսաստանի Դաշնության մաս է, ուստի այն, ինչի մասին խոսում է Էրդողանը, անհնար է։ Այնուամենայնիվ, դա չի խանգարում, որտեղ մեզ ձեռնտու է, շփվել Թուրքիայի Հանրապետության հետ։ Մենք բարձր ենք գնահատում բարդ իրավիճակների հանգուցալուծմանն ուղղված Թուրքիայի Հանրապետության ջանքերը, ինչպես դա եղավ հացահատիկի դեպքում»,- ասել է Պեսկովը։

Այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, մենք շփվել ենք և շարունակելու ենք շփվել, և մենք շատ լավ ներուժ ունենք փոխգործակցության խորացման համար, հավելել է նա։

News.am