«Հրապարակ». ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԱՆՑԱԾ ՏԱՐԻ ԵՎՍ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ ԱՐՑԱԽԻ ՓՈԽԱՐԵՆ ՄԵԿՆԵԼ ԷՐ ՀՈՒՆԱՍՏԱՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հին ավանդույթները շարունակվում են. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու է ամենամյա արձակուրդում: Նա երեկ կարգադրություն է ստորագրել՝ ետ կանչելով ամենամյա արձակուրդում գտնվող փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին, որպեսզի վերջինս կատարի խոսնակի պարտականությունները։

Բանն այն է, որ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության օրն է, իսկ հայաստանյան իշխանությունները, հատկապես առաջին դեմքերը, ինչպես հայտնի է, պատերազմից հետո Արցախ չեն մեկնում, քանի որ դա Ալիևի պահանջներից մեկն է։ Անցած տարի ևս Ալեն Սիմոնյանն Արցախի փոխարեն մեկնել էր Հունաստանի Միկոնոս կղզի՝ հանգիստը վայելելու։ Այս անգամ ևս Հայաստանում չէ»։

Aysor.am