Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՀԱՆԳԵՑՆԵԼՈՒ Է ԵՊՀ-Ի ԷԼ ԱՎԵԼԻ ՍՏՈՐԱԴԱՍՄԱՆԸ
Պետական բուհերի տեղափոխումը բազում այլ խնդիրներից զատ, գործնականում անխուսափելիորեն հանգեցնելու է պետական բուհերի, այդ թվում ԵՊՀ-ի էլ ավելի ստորադասմանը՝ Ամերիկյան, Սլովանական, Ֆրանսիական և նույնաբնույթ այլ համալսարաններին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար, ԵՊՀ դասախոս Գևորգ Դանիելյանը:
«Մրցակցության արհեստական խեղաթյուրումն ինքնին բացասական երևույթ է, հատկապես՝ արտագաղթելու նկատելի հակումների համատեքստում: Ճիշտ հակառակը՝ պետական բուհերը զորացնելու համար պետական լրջագույն աջակցություն է պետք, այդ թվում՝ նյութական...»,-հավելել է նա:
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է Հայաստանում գործի մինչև 8 պետական բուհ, որոնք պետք է տեղակայվեն Աշտարակ քաղաքում: