Փաստաբան․ ՍԱՐՍԱՓԵԼԻ Է ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԹԵ ԱՅՍՕՐՎԱ ՈՐԱԿՈՎ ՔՆՆՎՈՂ ԳՈՐԾԵՐՈՎ ՈՆՑ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՏԱՆԵԼՈՒ ՄԱՀԱՊԱՏԺԻ

Գլխավոր դատախազը նստել-մտածել ա, որ արժի մահապատիժ ավելացնել պետական դավաճանության դեմ պայքարելու համար. Ու քանի որ Սահմանադրությունը դա արգելում ա, եկող սահմանադրությամբ դա նախատեսել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Նա նաև նշել է. «Նույն հաջողությամբ, որպես, փորձված մեթոդ, քրեական գործերի բացահայտմանը շատ կօգնի եղունգ քաշելու արգելքր վերացնելը, մեկ էլ ռիժի կնանիքին հրապարակում վառելը։

Ու անկախ նրանից, որ արդեն իսկ եղած դավաճանության դեպքերի համար պատժի ծանրացումը կիրառելի չի լինի, սարսափելի ա պատկերացնել, թե էսօրվա որակով քննվող գործերով ոնց են մարդկանց տանելու մահապատժի։

Մեկն ըլներ` հասցներ հեղինակին, որ պաշտոնավարման վերջում անսթափ առաջարկների առատությունը շատ հեշտացնում ա հետագայում շատ ինֆորմացիա տիրապետող անձի ինքնասպանության վարկածի ապացուցումը։

Հ.Գ. իսկ պետական դավաճանությունը պարտակողների համար հաստատ արժի վերականգնել ուղղիչ աշխատանքային գաղութները ու ուղարկել սահման` խրամատ փորելու»։

News.am