Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԲՈԼՈՐ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՆԱԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկու տարի ունենալով ռամագերիների վերադարձն ապահովելու բոլոր իրավական հիմքերը, Հայաստանն այդ հարցով չի զբաղվում:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը զեկույց է հրապարակել Արդբեջանի մասին, որտեղ նշված է, որ գերիներին խոշտանգում են, նրանց նկատմամբ հումանիտար իրավունքը չի կիրառվում:
Նորմալ իշխանություն ունենալու դեպքում այդ փաստերը կբարձրաձայնվեին միջազգային ատյաններում, մինչդեռ Նիկոլը Ալիևի քիսաչի է աշխատում:
Նա քաղաքական իմպոտենտ է, նա չի կարողանում լուծել գերիների հարցը դրսում, որովհետև ինքն ու իր թափթփուկները երկրի ներսում հայտարարում են, որ այդ մարդիկ դասալիք են ու իրենց համար գոյություն չունեն:
Նախընտրական շրջանի հերոսները հիմա դարձան դասալի՞ք:
Չորս հանդիպումից երրորդն է, երբ ոչ մի գերի, անգամ որպես ժեստ, չեն ուղարկվում հայրենիք:
Լսե՞լ եք մի դեպք, որ Հայաստանի խորհրդարանը ներկայացնող ուսապարկերը, տարբեր համապատասխան տեղերում ծվարած դեսպանիկները կամ արտախորհրդարանական ցիրկը զբաղվի այդ հարցով:
303 անհետ կորած, 100-ից ավել ռազմագերի, 100-ից ավել չնույնականացված դիակ...մեր երեխեքի խնդրով ոչ ոք չի զբաղվում:
Մենք ինչ ժողովուրդ ենք դարձել, սարսափում եմ:
Ու՞ր են սորոսական «հետույք ճղողները», երբ նախկինում բանակում մեկ-երկու դեպք էր գրանցվում:
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ