Լուկաշենկո․ Մոտ ժամանակներս Ուկրաինայում հանգուցալուծում կլինի
Մոտ ժամանակներս Ուկրաինայում հանգուցալուծում կլինի։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պատասխանելով «Պատմական հիշողությունը դեպի ապագա ճանապարհ» թեմայով բաց դասի մասնակիցների հարցերին, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
«Անհասկանալի է, թե ինչ կլինի Ուկրաինայում։ Ռուսաստանը չի կարող պարտվել, իսկ Ամերիկան չի կարող հեռանալ։ Նրանք պայքարելու են։ Ուկրաինացիները պետք է ասեն իրենց խոսքը։ Ամեն ինչ Ուկրաինայում արդեն նախագահից չէ կախված։ Կախված է զինվորականներից։ Նրանք այնտեղ զոհվում են։ Նրանք տեսնում են, որ դա անհեռանկարային է։ Արևմտյան Ուկրաինա՝ լեհերն արդեն շփում են ձեռքերը։ Լեհերին իրավունք տրվեց այնտեղ կառավարել Ուկրաինան։ Դուք ի՞նչ է, խելագարվե՞լ եք: Ուկրաինան մասնատում են։ Ուկրաինացիները ուտելու բան չունեն, իսկ նրանք մթերք, հացահատիկ Եվրոպա են արտահանում։ Դա ի՞նչ է, նորմա՞լ է»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահի խոսքով՝ այնտեղ արդեն հակամարտություն է հասունանում Ուկրաինայի նախագահի և զինվորականների միջև։
«Միայն զինվորականները վճռականորեն ասել. «Ոչ, եկեք բանակցենք, որովհետև Ուկրաինային կջնջեն երկրի երեսից»,- ասել է նա։
News.am