Շոլցը ցանկություն է հայտնել շարունակել բանակցությունները Պուտինի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները շարունակելու ցանկության մասին, գրում է Welt-ը։
Գերմանացի քաղաքական գործիչը նշել է, որ սերտ կապի մեջ է Ռուսաստանի ղեկավարի հետ և չի պատրաստվում դադարեցնել փոխգործակցությունը։
«Ես հանդիպել եմ Ռուսաստանի նախագահի հետ Մոսկվայում՝ երկար սեղանի շուրջ։ Ես նրա հետ բազմիցս խոսել եմ հեռախոսով։ և հստակ կասեմ, որ շարունակելու եմ դա անել»,- պատմել է Շոլցը:
Ավելի վաղ կանցլերն արդեն խոսել էր Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության կարևորության մասին։ Ուղիղ շփումը կարևոր է, հատկապես՝ ճգնաժամի ժամանակ, ասել է Շոլցը, և հենց այդպես նա կարող է հասցնել Մոսկվային Արևմուտքի դիրքորոշումը։ Այդուհանդերձ, քաղաքական գործիչը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը «տեսանելի ապագայում» հնարավոր չի համարում։
News.am