«Հրապարակ»․ ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները երեկվանից Դիլիջանում են: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։

«Պատգամավորներին հատուկ զգուշացրել են, որ յուրաքանչյուրի ներկայությունը պարտադիր է։ Ովքեր երեկ չեն մեկնել, այսօր առավոտյան պետք է լինեն Դիլիջանում»,– գրում է պարբերականը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը թերթի հետ զրույցում հաստատել է, որ Դիլիջանում կուսակցական հավաք է ընթանում։

«Իրականում ամերիկյան NDI (National Democratic Institute) կազմակերպության փորձագետները թրեյնինգներ են անցկացնում իշխանական պատգամավորների հետ: Եթե սա պառլամենտարիզմի սկզբունքներին առնչվող սեմինարների շարք է, ապա ենթադրվում է, որ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին պետք է հրավիրեին։ Եթե չեն հրավիրել, կնշանակի՝ որոշել են իշխանական թիմին սովորեցնել, թե ինչպես պայքարեն ընդդիմության դեմ, ինչպես պահեն իշխանությունը և պայքարեն ռուսների դեմ»,– նշում է «Հրապարակը»։

Ըստ օրաթերթի` թրեյնինգների վերջին օրը՝ կիրակի, Դիլիջան է մեկնելու նաև Նիկոլ Փաշինյանը։

Sputnik Արմենիա