Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՄԵՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԵՐՍՈՒՄ ԵՆ

Հսկայական բան կախված է նրանից, թե որքան արագ հնարավոր կլինի հասնել ՀՀ իշխանությունների հեռացմանը, քանի որ առանց դրա ահնար է կանխել Արցախի և Հայաստանի անկումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Արցախի՝ հետպատերազմյան ժամանակահատվածի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ստեղծված ծանր իրադրության պայմաններում, պետական ինստիտուտները որևէ հաշվարկ չունեն, թե սցենարային այս կամ այն զարգացման դեպքում ինչպես են գործելու։

Դեռ չեմ խոսում այն մասին, որ պետական կառավարման համակարգի առանցքային պաշտոններում ճգնաժամային պայմաններում գործելու անկարողունակ դեմքերի պակաս չկա։

Ադրբեջանի վարած վտանգավոր քաղաքականության պայմաններում համակարգային խնդիրներն ու կենսունակության ճգնաժամն առավել խորացնում են առանց այդ էլ առկա բարդ իրավիճակը։

Հսկայական բան կախված է նրանից, թե որքան արագ հնարավոր կլինի հասնել ՀՀ իշխանությունների հեռացմանը, քանի որ առանց դրա ահնար է կանխել Արցախի և Հայաստանի անկումը։

Մեր հիմնական խնդիրները ներսում են՝ գաղափարական սնանկությունից մինչև հայկական շահը չսպասարկող իշխանության գոյություն։

Մյուս հարցերը՝ նույնիսկ ադրբեջանական սպառնալիքները՝ վտանգավորության այնպիսի աստիճան չունեն, որքան հայկական իրականության մեջ ստեղծված քաղաքական դասավորությունները»։

News.am