ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ ՌԴ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Հայաստանի իշխանությունները մամուլի դեմ հերթական ոտնձգությունն են փորձում իրականացնել:

Oragir.news-ի տեղեկություններով՝ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Հայաստանի իշխանությունների հանձնարարությամբ դիմել է Ռուսաստանի իշխանություններին` պահանջելով ՌԴ տարածքում արգելափակել մի շարք հայակական լրատվամիջոցներ։

Ըստ մեր աղբյուրի` նույնիսկ լրատվամիջոցների ցանկ է տրամադրվել, որում ընդգրկված են բացառապես իշխանությունների ազդեցությունից դուրս, անկախ և ընդդիմադիր դաշտում գործող լրատվամիջոցներ։ Դեսպանն այնպես է ներկայացրել, թե այդ լրատվամիջոցները Ռուսաստանի խաղաղասիրակական օրակարգի դեմ են և խափանում են Հարավային Կովկասի կայունությունը:

ՀՀ իշխանությունները, օգտվելով Ռուսաստանում հատուկ ռազմական գործողությունների ժամանակ գործող կանոնակարգից, ԶԼՄ-ների սահմանափակումներից, փորձում են նաև հայկական ԶԼՄ-ների տարածումը սահմանափակել ու ընդդիմությանը նաև այդ կերպ մեկուսացնել:

Oragir.news