2022-09-05 16:09
Լրատվական գործակալություններ
Հայտնի է` ով կդառնա Մեծ Բրիտանիայի վարչապետը
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասն ընտրվել է պահպանողական կուսակցության ղեկավար։ Նա կդառնա նաև վարչապետ։
Տեղեկությունը հայտնել է Պահպանողական կուսակցության կոմիտեի ղեկավար Գրեմ Բրեյդին։ Ուղիղ եթերն ապահովում էր Sky News–ը։
Թրասը հավաքել է 81,3 հազար ձայն՝ այդպիսով առաջ անցնելով ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սուդակից, որը ստացել է 60,4 հազար ձայն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Sky News-ը, գործող վարչապետ Բորիս Ջոնսոնն իր լիազորությունները կուսակցության նոր առաջնորդին կփոխանցի սեպտեմբերի 6-ից ոչ շուտ: Նույն օրը Մեծ Բրիտանիայի թագուհին երկուսին էլ կընդունի Բալմորալ շոտլանդական դղյակում, իսկ սեպտեմբերի 7-ին հարցերի ավանդական նստաշրջան կարող է անցնել խորհրդարանում:
Sputnik Արմենիա