2022-09-06 11:14
Լրատվական գործակալություններ
Ռուսաստանում կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութ են ստեղծել
Դաշնային բժշկակենսաբանական գործակալության մասնագետները կապիկի ծաղիկի դեմ ժամանակակից պատվաստանյութ են մշակել, այն կլինիկական ուսումնասիրություն է անցնում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Դաշնային բժշկակենսաբանական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան։
Նշվում է, որ Սկվորցովան նման հայտարարություն է արել «Դեղորայքային անվտանգությունը` Հեռավոր Արևելքի սոցիալական քաղաքկանաության ռազմավարական ուղղություն. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով Արևելյան տնտեսական ֆորումի նստաշրջանի ժամանակ։
Արևելյան տնտեսական ֆորումն անցկացվում է սեպտեմբերի 5-8-ը Վլադիվոստոկի Ռուսկի կղզու վրա գտնվող Հեռավորարևելյան դաշնային համալսարանի կամպուսի տարածքում։
Sputnik Արմենիա