2022-09-07 08:06
Լրատվական գործակալություններ
ԱՄՀ ղեկավարը կոչ է անում քաղաքական գործիչներին չտրվել հանրային ճնշմանը՝ գները զսպելու համար
Կենտրոնական բանկերը պետք է շարունակեն խստացնել դրամավարկային քաղաքականությունը։ Այս մասին ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենը, հաղորդում է Politico-ն:
«Ինֆլյացիայի դեմ պայքարն ամբողջ աշխարհում առաջնահերթություն է»,-ասել է ԱՄՀ ղեկավար Քրիստալինա Գեորգիևան։
ԱՄՀ-ն բազմիցս իջեցրել է այս և հաջորդ տարվա աճի կանխատեսումները: Գեորգիևայի խոսքով՝ համաշխարհային տնտեսությունը երկրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 2 տոկոսով։
Բողոքի ցույցեր են բռնկվել Չեխիայում, Լեհաստանում և այլուր, որտեղ պահանջում են գնիջեցում, և ԵՄ կառավարությունները հարկային արտոնություններ են մշակում հանրային դժգոհությունը զսպելու համար՝ շատ դեպքերում ծախսելով իրենց ՀՆԱ-ի մոտ 2 տոկոսը:
News.am