2022-09-07 08:09
Լրատվական գործակալություններ
Արամ Ա. կաթողիկոսն ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը Գերմանիայում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովում ընտրել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ։
Այս մասին հայտնում է Արամ Ա. –ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը` պարզաբանելով, որ այդ պաշտոնում նա ներկայացնելու է արևելյան ուղղափառ եկեղեցիները:
Արամ Ա.–ը երկու անգամ` 1991-1998 և 1998-2006թթ–ին եղել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնական ու գործադիր վարչությունների ատենապետ։
Մեկնաբանելով իր ընտրությունն այդ պաշտոնում` Արամ Ա.–ն ասել է, որ առաջնորդվում է միջեկեղեցական շարժմանը նոր մղում տալու հեռանկարով։
Sputnik Արմենիա