Նեբենզյա․ Զապորոժիեի ԱԷԿ-ն ապառազմականացնելու կոչերն անլուրջ են
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան անլուրջ է անվանել Զապորոժիեի ԱԷԿ-ի ապառազմականացման կոչը: Այս մասին նա հայտարարել է լրագրողներին։
«Դա անլուրջ է։ Քանի որ, եթե մենք ապառազմականացնենք այդ տարածքը, ուկրաինացիներն անմիջապես կմտնեն այնտեղ։ Մենք պաշտպանում ենք կայանը», - ասել է նա։
Նեբենզյան ընդգծել է, որ կայանն ըստ էության ռազմականացված էլ չէ ։
«Զինամթերք չկա, միայն անվտանգության ծառայողներն են, որոնք պահպանում են կայանը։ Չկա հրետանի, միայն բեռնատարներն են, որոնք բերում են զինծառայողներին», - հավելել է նա։
Նեբենզյայի խոսքով՝ ցավալի է, որ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում ուղղակիորեն նշված չէ զապորոժյան ԱԷԿ-ի գնդակոծությունների աղբյուրը:
Նա ընդգծել է, որ ռուսական կողմն անշեղորեն պահպանում է կայանի անվտանգությունը: Դրա միակ սպառնալիքը Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից գնդակոծումն է ։
Ռուսական կողմը ՄԱԿ-ի ԱԽ-ին և համաշխարհային կազմակերպության ղեկավարությանը կոչ է անում դատապարտել Զապորոժիեի ատոմային կայանի վրա շարունակվող հարձակումները:
Միևնույն ժամանակ ռուսական կողմը ողջունում է ՄԱԳԱՏԷ-ի որոշումը` ԶԱԷԿ–ում մշտական ներկայություն ունենալու և պատրաստ է ամեն կերպ աջակցել կազմակերպության փորձագետներին:
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչը մերկապարանոց է անվանել Ռուսաստանի` Հյուսիսային Կորեայից զինամթերք ձեռք բերելու մասին հայտարարությունները։
Sputnik Արմենիա