2022-09-07 17:28
Լրատվական գործակալություններ
Ալբանիան խզել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները
Ալբանիան Իրանին մեղադրել է ալբանական հանրային ծառայության դեմ կիբերհարձակման փորձի մեջ և խզել է դիվանագիտական հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ, հաղորդում է Albania Daily News-ը՝ հղում անելով վարչապետ Էդի Ռամային։
Իրանցի բոլոր դիվանագետներին կարգադրվել է 24 ժամվա ընթացքում լքել Ալբանիան։
Այդ որոշումը պաշտոնական նոտայով ծանուցվել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը, բոլոր դիվանագիտական և տեխնիկական և վարչական անձնակազմներին, ներառյալ անվտանգության աշխատակիցներին, որոնց հրահանգվել է 24 ժամվա ընթացքում լքել Ալբանիայի Հանրապետության տարածքը։
News.am