Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ․ ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՐԽԼՎԱԾ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իշխանությունը քաղաքական պատվեր է իջեցրել ինձ կալանավորելու համար, այդ պատվերը չի վերացել. հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը այս պնդումն է անում ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նա խոսում է իրեն կալանավորելու քաղաքական դրդապատճառների, կալանավայրում պահման պայմանների, ինչպես նաև իր ապագա քաղաքական գործունեության մասին:
0:00 – Կալանավորման պատճառների մասին
3:32 – Վերաքննիչ դատարանը սխալ է որակել կալանավորելու որոշումը
5:50 – Աղմկահարույց ձայնագրության մասին
8:12 – Ձայնագրությունը բացարձակ ապօրինի է
10:35 – Չորս ամիս կալանավայրում
15:30 – Հայաստանը մասնակի ավտորիտար երկիր է
17:25 – Մարդիկ կան՝ տարիներով կալանավայրերում են
21:32 – Ինչո՞ւ ազատ արձակվեց Չալաբյանը
24:36 – Քաղաքական պլանների մասին
26:56 – Ինչպես վերականգնել Հայաստանի խարխլված անվտանգությունը
29:10 – Իրանի նոր միջուկային գործարքը հնարավորություն է Հայաստանի համար
32:50 – Իշխանության տարբեր թևերի հետ համագործակցության հնարավորության մասին