Շվեյցարացիները կտուգանվեն և կկալանավորվեն ձմռանը տների գերտաքացման համար

Շվեյցարիայի բնակիչները, ովքեր այս ձմռանն իրենց տները կպահպանեն 19 աստիճանից բարձր ջերմաստիճանով, կտուգանվեն կամ կկալանավորվեն՝ գազի դեֆիցիտի պատճառով կառավարության հրահանգների խախտման համար:

Խախտողներին տուգանք և մինչև երեք տարի ազատազրկում է սպառնում։ Այս մասին Blick թերթին ասել է Տնտեսագիտության դեպարտամենտի (DEF) մամուլի քարտուղար Մարկուս Սպուրնդլին։

«Մատակարարման մասին օրենսդրության խախտումները միշտ իրավախախտումներ են կամ նույնիսկ հանցագործություն են, և պետք է լռելյայն քրեական պատասխանատվության ենթարկվեն կանտոնների կողմից»,- բացատրել է նա:

Հրամանների դիտավորյալ խախտման դեպքում ազատազրկում է սպառնում։ Մնացած դեպքերում գործը կարող է տուգանքի հասնել։

News.am