Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ․ ՄԻԱՆՇԱՆԱԿ Է, ՈՐ ԹԵ՛ ԶՈՀԵՐԻ, ԵՎ ԹԵ՛ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է

«Այս հերոս տղան համարվում է անհետ կորած։ Բոլորը փնտրում են այս զինվորին, ով մի ձեռքում՝ ինքնաձիգը, մյուսում՝ նռնակը չհանձնվեց թուրքին։

Այդ կադրերն ադրբեջանական մեդիատիրույթում հրապարակվել են դեռևս 2021 թվականի նոյեմբերի 23-ին։

Պաշտպանության նախարարությունն այսօր արձագանքել է, որ դեռ չեն կարողանում նույնականացնել զինվորին, իսկ այլ աղբյուրներ պնդում են, որ նա անհետ կորած է։

Ըստ նիկոլական վիճակագրության՝ այս պահին ունեն 303 անհետ կորած, և ևս 100 դի, որ պահվում է դիահերձարաններում՝ նույնականացված չէ։

Եվ քանի որ մինչ այսօր այս իշխանությունը չի հրապարակել զոհված տղաների անունները, միանշանակ է, որ թե՛ զոհերի, և թե՛ անհետ կորածների թիվը շատ ավելի մեծ է։

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հնարավորինս պարզեցրել է տղայի նկարը։ Գուցե հարազատները ճանաչեն»։

Aysor.am