ՀՀԿ․ Փաշինյանը և նրա կապիտուլացված ռեժիմը ձեռքերը վաղուց լվացել են Ղարաբաղի հարցում

Ես եկել եմ այն եզրակացության, որ Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կապիտուլացված ռեժիմը ձեռքերը վաղուց լվացել են Ղարաբաղի հարցում։ Այս մասին սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Ըստ ընդդիմադիրի, եթե դա այդպես չլիներ, Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո գոնե մեկ անգամ կայցելեր Ղարաբաղ։

«Եթե նա ձեռքերը չլվանար, ապա կխոսեր Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Ի՞նչ անվտանգության մասին է ընդհանրապես խոսքը: Մենք, ինչ է, դրա համա՞ր ենք պայքարել։ Թե՞ Ղարաբաղի հայերի էթնիկ իրավունքների համար։ Դուք ընդհանրապես հասկանու՞մ եք, թե ինչ են իրենցից ներկայացնում ինքնավար ժողովուրդների իրավունքները»,- դժգոհեց Շարմազանովը։

Նա համոզված է, որ ղարաբաղցի հայերին, ըստ էության, առաջարկում են նույն իրավունքները, ինչ ունի Ստամբուլի հայ համայնքը։

News.am