ՀՀ ՊՆ․ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել․ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության տակ: