«Հրապարակ»․ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՆՈՐ ՖՈՐՄԱՏՈՎ

«Հրապարակ» թերթը գրում է «Խորհրդարանական ընդդիմությունը, իր խոստման համաձայն, կբոյկոտի սեպտեմբերի 12-ին մեկնարկվելիք ԱԺ նստաշրջանի աշխատանքները, համենայնդեպս՝ առաջին նիստերը։ Սակայն, որպես ազգընտիրներ, հանդես կգան նոր ֆորմատով՝ իրական կամ այլընտրանքային խորհրդարանի ձևաչափով։

Տեղեկացանք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հենց սեպտեմբերի 12-ին հրավիրել են քննարկում՝ երկրում ստեղծված իրավիճակի, անվտանգային թեմաներով, նիստին հրավիրել են նաև փորձագետների։ Այն կայանալու է «Անի գրանդ» հյուրանոցում։ Օրակարգը վերնագրված է այսպես «Հայաստանի իրական օրակարգը անվտանգային մարտահրավերներ»։

Մեզ ասացին, որ քննարկումների այս ձևաչափը պարբերական է լինելու, գուցե խորհրդարանական նիստերին զուգահեռ։ Անդրանիկ նիստն էլ բացելու են պետական հիմնի հնչյունների ներքո, ինչպես խորհրդարանի նստաշրջանի բացման ու փակման ժամանակ է լինում։

Verelq.am