2022-09-09 15:40
Լրատվական գործակալություններ
ՄԱԿ-ի Միջազգային իրավունքների կոմիտեն՝ արձանագրել է Բելոռուսը իրավունք չուներ Լապշինին հանձնել Ադրբեջանին
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն հօգուտ լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինի որոշում է կայացրել՝ արձանագրելով, որ Բելառուսը և Ադրբեջանը պատասխանատու են նրա նկատմամբ իրականացվող հետապնդման համար։
Երկու պետությունները պարտավոր են 180 օրվա ընթացքում ողջամիտ փոխհատուցում վճարել Լապշինին։
ՄԱԿ-ի ՄԻԿ-ն ուղիղ տեքստով արձանագրել է, որ Բաքվի բոլոր փորձերը՝ քրեականացնելու լրագրողների մուտքը Արցախ՝ հակասում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հռչակագրին, իսկ Բելառուսը չէր կարող նրան փոխանցել մի պետության, որտեղ նրան կարող էին խոշտանգել։
«Փաստինֆո»