Հունգարիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ ԵՄ-ն գազի գնի վերին շեմ չի սահմանել

ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները ԵՄ խորհրդի նիստում որոշում չեն կայացրել գազի գնի վերին շեմ մտցնելու մասին՝ սահմանափակվելով քաղաքական վեճերով։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

«Այսօր որոշում չկար, կար միայն քաղաքական վեճ, որը ուղենիշ էր Եվրահանձնաժողովի համար։ Ներկայումս մենք ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ կամ դրան հաջորդող շաբաթ ոչ միայն անդամ երկրները, այլև Եվրահանձնաժողովը հանդես կգան գրավոր, արդեն իսկ իրական առաջարկներով»,- հանդիպման ավարտին ասել է հունգարացի նախարարը։

Եվրահանձնաժողովը ԵՄ երկրների էներգետիկայի նախարարների արտահերթ հանդիպման համար պատրաստել է փաստաթուղթ, որը պարունակում է մի շարք արտակարգ և ժամանակավոր միջոցներ՝ մեղմելու էներգետիկ շուկայում իրավիճակը: Դրանց թվում է ռուսական խողովակաշարով գազի գնի սահմանաչափի ներդրումը։

Reuters-ը, վկայակոչելով երկու անանուն եվրոպացի դիվանագետների, նշում է, որ առաջարկը լայն աջակցություն չի ստացել ԵՄ էներգետիկայի նախարարների կողմից: Բացի այդ, որոշ երկրներ կոչ են արել գների «առաստաղ» սահմանել բոլոր ներկրվող «կապույտ վառելիքի» համար:

News.am